Որպես բեռը ուղեկցող փաստաթղթեր են համարվում սովորաբար 3 բնօրինակ հաշիվ-ապրանքագրերը և
անհրաժեշտ բնօրինակ սերտիֆիկատները:
Սերտիֆիկատները կարող են լինել Ծագման, Համապատասխանության, Ֆիտո-սանիտարական, Սննդի
անվտանգության, Վետերինար, Չափագիտության ազգային ինստիտուտի և այլն՝ կապված ներմուծվող բեռի
տեսակից:
Փաթեթավորման թերթիկը ոչ պարտադիր, բայց խրախուսվող փաստաթուղթ է:
Վերոնշյալ փաստաթղթերի հիման վրա լրացվում են ավտոբեռնագիրը և TIR Carnet գրքույկը (եթե
անհրաժեշտ է), որոնք ուղեկցում են բեռը հաշիվ-ապրանքագրերի և սերտիֆիկատների հետ միասին:
Փաստաթղթերի լեգալիզացիա չի պահանջվում: