G E O P O R T

«Ավիա-Գիտ Գրուպ» ՍՊԸ-ն, լինելով IATA բեռնային գործակալ, 2000 թ․–ից իրականացնում է բեռնափոխադրումներ ամբողջ աշխարհով և համագործակցում է ավելի քան 200 տեղական և միջազգային ավիաընկերությունների հետ:

«Ավիա-Գիտ Գրուպ» ՍՊԸ-ն ունի իր ուրույն տեղը լոգիստիկ ծառայությունների մատուցման ոլորտում: Ապահովում ենք բեռնափոխադրմանն առնչվող լոգիստիկ ծառայությունների ամբողջական շղթան: Մեր կազմակերպությունը և աշխատակիցները ունեն բոլոր տեսակի բեռների հետ աշխատելու թույտվություններ և միջազգային հավաստագրեր: Պատրաստ ենք համագործակցության:

Օդային բեռնափոխադրումներ

Պարբերական օդային բեռնափոխադրումներ աշխարհի բոլոր ուղղություններով:

ՑԱՄԱՔԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Կանոնավոր ցամաքային բեռնափոխադրումներ Երևան – Թիֆլիս – Երևան ուղղությամբ՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած բեռների համար

ԲՐՈԿԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքսային փաստաթղթերի, համպատասխան վկայակնների, արտոնագրերի, մուտքի թույլտվության և այլ փաստաթղթերի կազմում, Բեռների ներմուծման, արտահանման և տարանցիկ տեղափոխման վերաբերյալ հայտարագրերի կազմում , վերջիններիս ներկայացումը մաքսային ծառայությանը, Մաքսային պահեստից բեռների և փաստաթղթեևի ստացում և իրենց առաքումը մինչև ստացողի հասցեն։

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք առաջարկում ենք ապահովագրական ծառայություններ և երաշխավորում ենք բեռի ամբողջական ապահովություն անկանխատեսելի իրավիճակների դեպքում: Բեռների ապահովագրությունը բեռնափոխադրման գործընթացի կազմակերպման կարևորագույն փուլերից է, որի պայմանները համաձայնեցվում են հաճախորդի հետ նախքան բեռնափոխադրման կազմակերպումը: Ցանկացած բեռնափոխադրում կապված է որոշակի ռիսկային գործոնների հետ՝ բնական աղետ, տրանսպորտային վթար, բեռի վնասում, գողություն: Այսինքն՝ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակ, որի հետևանքով բեռին հասցված վնասը բեռի սեփականատիրոջ պատճառով չէ: Բեռների ապահովագրությունը վնասի և գումարի փոխհատուցման երաշխիք է բեռնափոխադրման ընթացքում բեռի վնասման, դրա ոչնչացման և այլ չնախատեսված հանգամանքների դեպքում:

Պահեստավորման և փաթեթավորման ծառայություններ

Անկախ Ձեր գործունեության ոլորտից՝ «Ավիա-Գիտ Գրուպ» ՍՊԸ-ն առաջարկում է պահեստավորման և փաթեթավորման մասնագիտացված և ընդհանուր ծառայություններ՝ ցուցաբերելով անհատական և որակյալ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:

Ուղարկել հարցում

    Հաճախորդի տվյալներ

    Տեղեկատվություն առաքման մասին

    ԱպահովագրությունՓաթեթավորում

    Հաճախ տրվող հարցեր

    Օդային և մուլտիմոդալ բեռնափոխադրման ժամանակ հաշվարկվում է բեռի ծավալային քաշը՝ (1 m 3 = 167 կգ) և համեմատվում բեռի ֆիզիկական քաշի հետ: Այնուհետև առավելագույն մեծությունը բազմապատկվում է գնային գործակցի հետ, որի արդյունքը բուն բեռնափոխադրման արժեքն է: Այդ արժեքին գումարվում են տարբեր հավելավճարներ՝ կախված բեռնափոխադրման տեսակից: Վերջնական հանրագումարը և կազմում է վերջնական բեռնափոխադրման գինը:

    • Ներմուծման գնային և բեռնափոխադրումը պատվիրելու հարցերով՝ cargo@aviagit.am
    • Արտահանման գնային և բեռնափոխադրումը պատվիրելու հարցերով ՝ export@aviagit.am
    • Երևան–Թբիլիսի-Երևան գնային և բեռնափոխադրումը պատվիրելու հարցերով`logistics@aviagit.am

    Մաքսային ձևակերպումների նպատակով սովորաբար անհրաժեշտ է լինում ուղարկողի և ստացողի միջև
    պայմանագիր:
    Որպես բեռը ուղեկցող փաստաթղթեր են համարվում սովորաբար 3 բնօրինակ հաշիվ-ապրանքագրերը և
    անհրաժեշտ բնօրինակ սերտիֆիկատները:
    Սերտիֆիկատները կարող են լինել Ծագման, Համապատասխանության, Ֆիտո-սանիտարական, Սննդի
    անվտանգության, Վետերինար, Չափագիտության ազգային ինստիտուտի և այլն՝ կապված արտահանվող բեռի
    տեսակից: Եթե բեռը արտահանվում է փայտի տուփով կամ պալետով, կարող է պահաջվել փաթեթավորման
    ֆումիգացիա՝ կախված նշանակման երկրից:
    Փաթեթավորման թերթիկը ոչ պարտադիր, բայց խրախուսվող փաստաթուղթ է:
    Վերոնշյալ փաստաթղթերի հիման վրա լրացվում են ավտոբեռնագիրը և TIR Carnet գրքույկը (եթե
    անհրաժեշտ է), որոնք ուղեկցում են բեռը հաշիվ-ապրանքագրերի և սերտիֆիկատների հետ միասին:

    Որպես բեռը ուղեկցող փաստաթղթեր են համարվում սովորաբար 3 բնօրինակ հաշիվ-ապրանքագրերը և
    անհրաժեշտ բնօրինակ սերտիֆիկատները:
    Սերտիֆիկատները կարող են լինել Ծագման, Համապատասխանության, Ֆիտո-սանիտարական, Սննդի
    անվտանգության, Վետերինար, Չափագիտության ազգային ինստիտուտի և այլն՝ կապված ներմուծվող բեռի
    տեսակից:

    Փաթեթավորման թերթիկը ոչ պարտադիր, բայց խրախուսվող փաստաթուղթ է:
    Վերոնշյալ փաստաթղթերի հիման վրա լրացվում են ավտոբեռնագիրը և TIR Carnet գրքույկը (եթե
    անհրաժեշտ է), որոնք ուղեկցում են բեռը հաշիվ-ապրանքագրերի և սերտիֆիկատների հետ միասին:
    Փաստաթղթերի լեգալիզացիա չի պահանջվում: